Հուսով ենք՝ երկու ամսից այս վիճակը կվերանա. Զոլյանը՝ կորոնավիրուսի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կարծում է, որ Հայաստանն այն երկրներից է, որ ամենաարագն է արձագանքել կորոնավիրուսին: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի կանխարգելման մասով պետության կողմից տարվող աշխատանքներին՝ Զոլյանը նշեց, որ գործադիրը ճկուն քայլեր է ձեռնարկում:

Ըստ նրա՝ կառավարություն-հասարակություն շփումն այս օրերին շատ լավ է աշխատում, այնքան լավ, որ մի շարք պետություններ կցանկանային, որ իրենց մոտ նույնպես կառավարությունն այդքան բաց ու թափանցիկ աշխատեր: 
Պատգամավորը հույս ունի՝ երկու ամսից այս վիճակը  կվերանա:

Մանրամասները՝ տեսանյութում։