Մոսկվայում կորոնավիրուսից 2 մարդ է մահացել․ «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

․

Մոսկվայում  երկու մարդ է մահացել, որոնց մոտ ավելի վաղ ախտորոշվել էր կորոնավիրուս։ Հիվանդները 88 և 73 տարեկան էին: Նրանք ունեցել են թոքաբորբ և ուղեկցող պաթոլոգիաներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիվանդությունների կանխարգելման շտաբից զգուշացնում են՝ առանց բացառության հետևել բոլոր կանխարգելիչ միջոցառումների խստագույն պահպանմանը։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 658-ի, 29-ն առողջացել են, 122 000 մարդ մնում է հսկողության տակ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 000-ը, ավելի քան 18900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 000-ը:

  •