Ունենք թոքաբորբով 36 հիվանդ, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

հիվանդանոց

«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ Արսեն Թորոսյանը։

«Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։ Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է»։

Տեսանյութեր

Live

Լրահոս