Արտակարգ դրության պայմաններում ՄԻՊ-ն աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News    

ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը:  

Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են․   1) Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներին, 2) աշխատավարձ ստանալ-չստանալու հարցերին, 3) արձակուրդի հարցերին, 4) փակ հաստատություններում մարդու իրավունքների (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն) խնդիրներին, 5) մեկուսացման կամ ինքնամեկուսացման պատճառով կոմունալ ծառայությունների (ջուր, գազ ու էլ. էներգիա) համար վճարելու հնարավորության բացակայությանն առնչվող խնդիրներին,  դադարեցված մատակարարումների վերականգնմանը և այլն: Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ։

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան հետ: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։