Ծայրահեղ ծանր 2 հիվանդից մեկն ազգությամբ հայ չէ, ԱՄՆ քաղաքացի է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News    

կորոնավիրուս

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից մեկն ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ։

«Վարակված 2 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է»,- ասել է նա

Նա հավելել է,որ երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում, 75-ից բարձր տարիք ունեն։ Գտնվում են ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում։

Փաշինյանը հաղորդել է, որ այսօր նոր դուրսգրումներ են սպասվում։ Շուրջ 100 մեկուսացված քաղաքացի արդեն դուրս է գրվել։