Երևանում ուղևորահոսքը կրճատվել է մոտ 30 անգամով․Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News   

տրանսպորտ

 

Մարտի 25-ի դրությամբ Երևանում ընդհանուր ուղևորահոսքը կրճատվել է մոտ 30 անգամով։ Այս մասին կառավարության նիստում ասել է  ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա հավելել է, որ մարզերում էլ գրեթե նույն պատկերն է։

Անդրադառնալով սահամանփակումները խախատելու դեպքերին, Ավինյանն ասել է, թե ոստիկանությունը 158 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել։

«Եվս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին պետք է խնդրեմ  խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներն, որովհետև դրանք արվում են միայն առողջապահական նպատակներով», - ասել է նա։

Պարետը վստահեցրել է՝ եթե նվազ տեմպերը պահպանվեն, ապա հենց նշված 7-օրյա ժամկետում հնարավոր կլինի տեղաշարժվել և անհրաժեշտություն չի լինի քաղաքացիներից լրացուցչի օրեր խնդրել։