Պետք է միասին աշխատենք, որպեսզի պաշտպանենք մեծահասակներին վարակից. ԱՀԿ գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս

ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել մեծահասակներին վարակից հեռու պահելու համար բավարարել առաջնային կարիքները՝ սնունդ, վառելիք, դեղորայք ու մարդկային շփում։

«Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի պաշտպանենք մեծահասակներին վարակից և համոզված լինենք, որ նրանց կարիքները բավարարված են, այն է՝ սնունդ, վառելիք, դեղորայք ու մարդկային շփում։ Մենք բոլորս պետք է պարբերաբար ստուգենք, թե ինչպես են մեր մենակ ապրող մեծահասակ ծնողները, հարևանները, ընկերները կամ բարեկամները, որպեսզի նրանք զգան, թե մենք ինչքան ենք իրենց սիրում։ Այս ամենը կարևոր է միշտ, սակայն շատ ավելի կարևոր է ճգնաժամի ժամանակ»,-ասել է Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: