«Հայաստանում օրավարձով աշխատողներ չկա՞ն». պատգամավորը թվարկել է մասնագիտությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

գևորգ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրավարձով աշխատող քաղաքացիների խնդիրններին: Գրառումը՝ ստորև.

«Հայաստանում օրավարձով աշխատողներ չկա՞ն...

Սա երկրի վիճակից անտեղյակ մարդու պնդում է...

Օրավարձով աշխատողներ՝

Վարորդներ.

Վաճառողներ.

Երաժիշտներ.

Տնային աշխատողներ.

Մատուցողներ.

Դայակներ.

Հը, էլի թվարկե՞մ...

Ու էս մարդիկ՝ որպես հպարտ քաղաքացիներ, ո՞նց պետք է հոգան իրենց ընտանիքների խնդիրները:

Ազգային ժողովի ամբիոնից հնչող հոխորտանքներո՞վ, թե՞ փողոցներում կայանած BTR-ների տեսարաններով...

Ծաղրն էլ սահման ունի, ամոթ է»:

Նշենք, որ մարտի 26-ին ԱԺ-կատավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք արդեն 1,5 տարի է, մարդկանց կոչ ենք անում գրանցվել իրենց աշխատատեղերում, լինել օրինական դաշտում, գրանցել իրենց եկամուտներն ու վճարել հարկերը, իսկ Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի: Կա գրանցված աշխատող, և կա չգրանցված աշխատող: Ընդ որում, պարտավորություն է, որ պետք է աշխատանքը և եկամուտը գրանցվի:

Մյուս կողմից էլ օրավարձով աշխատող այն քաղաքացիները, ընդհանրապես՝ այն քաղաքացիները, որ ստվերում են եղել, այն ժամանակ, երբ լավ էր ամեն ինչ, ասել են՝ թքած ունենք օրենքի վրա, կառավարության կոչերի, կարգավորումների վրա, հիմա նույնականացման պրոբլեմն ունենալու են: Բայց նրանք էլ մեր քաղաքացիներն են, ու մենք պարտավոր ենք իրենց աջակցելու համար քայլեր անել»,- ասել է վարչապետը: