Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 75 տոկոսով. Корреспондент

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News    

Կանադա

Կանադայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը: Այս մասին korrespondent.net-ի հաղորդմամբ՝ հայտնել է Կանադայի առողջապահության նախարարությանը:

Մարտի 24-ի երեկոյի դրությամբ Կանադայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 3385 դեպք, չնայած, որ նույն օրվա առավոտվա դրությամբ վարակվածների թիվը 1959 էր: Այդպիսով՝ օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է գրեթե 75%-ով:

Նշվում է, որ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 35 մարդ:

Կանադայում օրական կորոնավիրուսի թեստ է անցնում շուրջ 10 000 քաղաքացի, չնայած որ ավելի վաղ այդ ցուցանիշը ավելի քիչ էր: Համաճարակի բռնկման պահից թեստավորվել է շուրջ 142 000 կանադացի:

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 25 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 290 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: 

Բուժվածների թիվը 18 է, փաստացի բուժվողներինը՝ 272, բացասական թեստերը՝ 1440, մահվան ելքերը՝ 0:

Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել 3 պայմանագրային զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս