Հայ օդաչուները գերհզոր ՍՈՒ-30 ՍՄ կործանիչներով թռիչքներ են արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել՝ նշելով, որ գերհզոր ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները։

«Գերժամանակակից և գերհզոր ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները։

Վերապատրաստումից վերադարձած հայ օդաչուներն ամենօրյա թռիչքներ են իրականացնում ՀՀ օդային տարածքում»,- գրել է ՊՆ խոսնակը։