Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

կառավարություն

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը։ 

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա տնտեսավարողների համար ժամանակ շահել՝  պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։

Հիշեցնենք, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 25 դեպք, վարակակիրների ընդհանուրը թիվ 290 է: 

Մարտի 16-ից ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հաստատվել: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում խստացվել են նաև մարդկանց տեղաշարժման հետ կապված որոշումները:

Տեսանյութեր

Live

Լրահոս