Թուրքիայում մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 59 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News    

կորոնավիրուս

Թուրքիայում մարտի 25-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 59-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Գրել է Ermenihaber-ը։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 5․035 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 561 նոր դեպք։ Նշյալ ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 15 դեպք։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 2․433 և մահվան 59 դեպք:

Տեսանյութեր

Live

Լրահոս