Վանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

երկրաշարժ

Մարտի 26-ի առավոտյան ներկայիս Թուրքիայի Վան նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան 08։39-ին՝ ընդերքի 5 կմ խորության վրա։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բաշքալե շրջանում։ Ցնցումների ուժգնությունը գնահատվել է 4․7 մագնիտուդ։ Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս