Իմունոդեֆիցիտ ունեցող երեխան ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ ռիսկային է դառնում․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News    

Թորոսյան

Երբ նշում ենք որևէ տարիքային խմբի ավելի քիչ խոցելի լինելու մասին, նկատի ունենք այդ տարիքային խմբի առողջ երեխաներին։ Այս մասին Կառավարության մամուլի սրահում լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եթե կա, օրինակ, իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ, կամ որևէ այլ հիվանդության բուժման ժամանակ մենք իմունոդեֆիցիտ ենք արհեստականորեն առաջացնում որևէ անձի, այդ թվում՝ երեխայի մոտ, նա ավտոմատ դառնում է ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ, այդ թվում՝ կորոնավիրուսի»,-ասել է Թորոսյանը։

Նախարարը հավելել է, որ պետք է հավելյալ ջանքեր գործադրվեն՝ օրինակ, քիմիաթերապիտա ստացող երեխաներին պաշտպանելու համար։