ԱԱՏՄ-ն վերահսկում է արտակարգ դրության պայմաններում գործող կազմակերպությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

աատմ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ  տարածքային կենտրոնները վերահսկողական աշխատանքներ են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող մի շարք կազմակերպություններում։

«ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների խումբը Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ (ՀԷՑ) աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ախտահանման գործընթացի վերահսկողական դիտարկում է անցկացրել։ ՀԷՑ վարչական շենքում կատարվող ախտահանման աշխատանքները ևս դիտարկվել են։ ԱԱՏՄ մասնագետները նաև իրազեկում և ուղղորդում են՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, տարածքներն ու ավտոմեքենաները պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս