Նախագահը հորդորում է ամեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

արմեն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» ՀՀ օրենքների փաթեթը: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նախագահ Սարգսյանն իր ելույթներում և հարցազրույցներում մշտապես կարևորել է բնապահպանական խնդիրները, նշելով, յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս պետք է ամեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի: 

Տեսանյութեր

Live

Լրահոս