Ցոլակյանը մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հաշվին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ցոլակյան

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների  նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է ֆինանսների նախարարության գանձապետարանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվեհամարին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։