«Գազպրոմ Արմենիան» մինչև ապրիլի 14-ը անջատումներ չի անի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

գազ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ապրիլի 14-ը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

«Ստեղծված իրավիճակը խոչընդոտող ֆորս մաժոր է ճանաչվել մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը՝ ս. թ. ապրիլի 14-ը, ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից»,-հայտնել է ըներությունը։