Զբոսաշրջության կոմիտեն հավաքագրում է հյուրանոցներ՝ մեկուսացման կացարանի ծառայության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

զբոսաշրջությանկոմիտե

Հայաստան Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարկակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:

Հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար հետևյալ նվազագույն պայմանների առկայությունը պարտադիր է.

-Ջրամատակարարում

-Ջեռուցում

-Հյուրանոցային համարների կահավորանք

-Յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն

Լրացնել հետևյալ ձևաթուղթը՝ https://forms.gle/tUrPZVpNLrzW6Z2bA։ Զբոսաշրջության կոմիտեի շուրջօրյա թեժ գիծ՝ 077 597 157: