ԶԼՄ-ները հայտնել են թե ով է կորոնավիրուսով վարակված առաջին մարդը․ РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News    

կորոնա

Ծովախեցգետիններ վաճառող կինը առաջին մարդն է, ում մոտ կորոնավիրուսով վարկման դեպք է հաստատվել։ Նա աշխատել է Չինաստանի Ուհան քաղաքում «Ուհանան» ծովամթերքների շուկայում։ Մինչ այս պահը հայտնի չէ, որտե և ինչպես է նա վարակվել։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով չինական ԶԼՄն-երը։

Վեյ ազգանունով կնոջ ջերմությունը, 2019 թվականի դեկտեմբերի 11-ին անհայտ պատճառներով բարձրացել է։ 

Ուհանի առջողջապահության  հանձնաժողովը դեկտեմբերի 31-ին հայտնել է վարկավածների առաջին խմբի մասին՝ 27 մարդ։

Առաջինը ախտանշաններ իր մոտ նկատել էր Վեյը։ Կինը երկար ժամանակ բնակարան է վարձել շուկայի կողքին։ Երբ ջերմությունը բարձրացել է, կինը դիմել է իր տան առաջին հարկի կլինիկա։

Նա հայտնել է, որ ինչպես միշտ, երբ վատ է զգացել, գանցել է հիվանդոնց, այնտեղ նրան ներարկումներ են արել, իքննազգացողությունը հաջորդ օրերին լավ է եղել։

Վերջին անգամ նույնիսկ երկու ներարկումը չի օգնել, և Վեյը դիմել է այլ հիվանդանոց, որտեղ ևս նրան չեն կարողացել օգնել, ինչից հետո նա որոշել է պառկել տանը և դեղեր խմել։ Դեկտեմբերի 16-ին կինը դիմել է Wuhan Union Hospital կլինիկա։

 Ախտանշանների հայտնվելուց հետո առաջին խմբից 11 մարդ դիմել է փոքր կլինիկաներ, որոնք տեղակայված են շուկայի հարևանությամբ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ շուկան ու դրան հարակից կլինիկաները փակվել են։

Ուսումնասիրելով հայտնի ցանկը, լրագրողներին հաջողվել է հստակեցնել առաջին վրակակրի անունը, ով ոչ մի շփում չի ունեցել  «Հուանան» ծովամթերքների շուկայի հետ։

Նա տղամարդ է, Չեն անունով, ում մոտ դեկտեմբերի 16-ին ջերմությունը բարձրացել  է ու դիմել է Ցզանսյանի հիվանդանոց Ուհան քաղաքում։

Տղամարդը բժիշկներին պատմել է, որ ընկերություններից մեկի ֆինանսական հարցերով է զբաղվում, չի շփվել ողջ թռչունների հետ կամ ծովամթերքի շուկայում չի եղել, որից ապրում է 30 կմ հեռու։

Տղամարդը այդպես էլ չի կարողացել հասկանալ, որտեղ է վարակվել։ Ընդ որում նրա ընտանիքը ոչ մի կերպ չի պաշտպանվել, միչև նրան ախտորոշում կտային և նրանցից ոչ ոք չի վարակվել։ Չենը պատմել է նաև, ոև հիվանդանալու ընթացում շուրջ կես ամիս չի հաճաել ոչ մի տեղ բացի աշխատավայրից։

Նա կարծում է, որ վարակվել է մետրոյում կամ աշխատանքի գնալու ճանապարհին։

Տեսանյութեր

Live

Լրահոս