Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են արել հերթում տարածությունը ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

mard

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում երևում են երևանյան սուպերմարկետներից մեկի հատակին արված՝  սոցիալական հեռավորությունը պահպանելու մասին նշումները:

«Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են կատարում, որ հաճախորդները հերթում պահպանեն սոցիալական հեռավորությունը։ Հուսով եմ, որ նման նշումները կօգնեն պահպանել հերթերը նաև կորոնավիրուսից հետո և կձևավորեն հերթ կանգնելու նոր մշակույթ»,- գրել է նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս