Երգիչ Լև Լեշչենկոյի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Lenta.ru

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

լեշենկո

Երգիչ Լև Լեշչենկոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս, նրա վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրին: 

Վիրուսը երգչի մոտ հանգեցրել է երկկողմանի թոքաբորբի:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ արտիստին տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ շնչահեղձությամբ: Նրա արյան մեջ նվազել էր թթվածնի քանակությունը: 

Նշվում է, որ Լեշչենկոն և իր կինը հիվանդանոց են տեղափոխվել մարտի 24-ին՝ կորոնավիրուսային հիվանդության կասկածներով: