Հռոմի պապը կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News   

Հռոմի պապ

Հռոմի պապը կորոնավիրուսի ախտորոշման երկրորդ թեստն է հանձնել։ Արդյունքները բացասական են եղել  

83-ամյա պոնտիֆիկոսը երկրորդ անգամ թեստ է անցել, երբ պարզվել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի պաշտոնական նստավայրում ապրող հոգևորականի մոտ կորոնավիրուս է հաստատվել և վերջինս հոսպիտալացվել է։

Թեստավորում անցել են նաև Հռոմի պապին շրջապատող ծառայողները, ինչի արդյունքները ևս բացասական են եղել: