Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի 2-3 ամսում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

կորոնա
Ria.ru-ն գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի 2-3 ամիսում։

«Սա վատ կանխատեսում չէ։ Քանի որ որոշ երկրներում ասում են, որ վարակի դեմ պատերազմը կարող է շատ ավելի երկար տևել»,- ասել է ՌԴ նախագահը, ապա հավելել, որ Ռուսաստանում COVID-19-ի տարածման հետ կապված որքան արդյունավետ ու կոշտ լինեն կորոնավիրուսի պատճառով ձեռնարկվող միջոցները, այնքան քիչ դրանք կտևեն:

Նշենք, որ նախօրեին Պուտինը հեռուստաուղերձ էր հղել Ռուսաստանի բնակիչներին՝ մարտի 28-ից ապրիլի 5-ը հայտարարելով ոչ աշխատանքային շաբաթ:

Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 491 հազարը, որից 22 հազարը մահացել է ապաքինվել է 120 հազար մարդ: Վարակը տարածված է 201 երկրում: