Առաջին զորամիավորման զորամասում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

զորամիավորումներ

Առաջին զորամիավորման N զորամասի զինծառայողների հետ մարտի 25-ին անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ստուգվել են անձնակազմի տեսական գիտելիքներն ու հրաձգային զենքից կրակի վարման գործնական հմտությունները: Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և գրանցել բարձր արդյունքներ: