Արքայազն Հարին և նրա կինը կփոխեն իրենց ազգանունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

մարքլհարրի

Թագավորական պարտականություններից պաշտոնապես հրաժարվելուց հետո Մեգանն ու Հարին իրավունք ունեն ընտրել մեկ այլ ազգանուն: Այս մասին հայտնում է womanhit.ru-ն:

Նախկին դերասանուհին ամուսնացած ժամանակ Սասեքսի դքսուհին էր, այդ ժամանակից ի վեր բոլորը պարտավոր էին նրան դիմել ոչ թե իր ազգանվամբ, այլ՝ տիտղոսով:

Սակայն վերջերս արքայազն Հարրին և նրա ընտրյալը հայտնեցին իրենց թագավորական տիտղոսներից և լիազորություններից հրաժարվելու մտադրության մասին, ինչպես նաև տեղափոխմասն մասին Կանադա: 

Կորոնավիրուսի պատճառով, հավանաբար, նրանք անկացնում են իրենց կարանտինը և կմնան դեռ այնտեղ:

Նշենք, որ ԶԼՄ-ները վերջերս հայտնել էին, որ Մարկլը, ամենայն հավանականությամբ, «ոչ պակաս ազնվական ազգանուն կվերցնի» ՝ Մաունթբեթեն — Վինձորը, հաղորդում է Express-ը:

Նման ազգանուն վերցնում են հենց նրանք, որոնք չեն ստանում արքայազնի և արքայադստեր տիտղոսները:

Հիշեցնենք, որ վերջերս արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս  էր ախտորոշել: Այժմ նա աշխատում է հեռահար: