«Ռոսատոմը» ձեռնարկում է բոլոր միջոցները համաճարակի ազդեցությունը նվազեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

.

«Ռոսատոմ» Պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը հանդես է՝ եկել հայտարարությամբ․

«Մի քանի տասնամյակ շարունակ անվտանգությունը «Ռոսատոմի» առանցքային արժեքն է։ Ռուսաստանի ատոմային արդյունաբերությունում միշտ առաջին տեղում է եղել միջուկային անվտանգության ապահովումը, մեր աշխատակիցների և համաքաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությունը։

Միշտ ունեցել ենք ցանկացած ոչ ստանդարտ իրավիճակին, այդ թվում՝ մեր աշխատակիցների աջողջության հետ կապված իրավիճակներին արձագանքելու սցենարներ։ Ներկայում ռուսաստանյան բոլոր ատոմակայաններում գործում է հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկումը։

Մեծ թվով աշխատակիցների համար ներդրվել է հեռավար աշխատանքի ռեժիմ, ձեռք են բերվել անհատական պաշտպանության և հիգիենայի միջոցներ, մշտապես ախտահանվում են արտադրական տարածքներն ու տրանսպորտը, գրեթե բացառված են գործուղումները։

Մշակել ենք իրավիճակի զարգացման պարագայում մի շարք լրացուցիչ սցենարներ և միջոցներ՝ ցանկացած իրավիճակում արձագանքելու համար՝ ԱԷԿ-ի առանցքային անձնակազմի առողջությանը սպառնացող հնարավոր վտանգի դեպքում։
Նմանօրինակ աշխատանքներ են իրականացվում նաև կառուցվող ատոմային կայաններում։

Չնայած մի շարք երկրներում համաճարակային իրավիճակին, որոնցում «Ռոսատոմը» ԱԷԿ-ներ է կառուցում, նախագծերի իրագործումը շարունակվում է։ Բնականաբար, այդպիսի երկրներում ձեռնարկվել են ռուսաստանյան անձնակազմի անվտանգության պահպանման խիստ միջոցներ։ Մենք ղեկավարվում ենք համաճարակային ծառայությունների, ինչպես նաև այն երկրների կառավարությունների խորհուրդներով, որոնցում առկա են մեր անձնակազմերը։ Բացի այդ, մենք ամբողջովին պատրաստ ենք խստացնել վարակի տարածմանը կանխելու միջոցները, ներառյալ կարանտինային միջոցառումների իրականացումը (եթե այդ միջոցառումները կիրառվեն համապատասխան երկրներում և շրջաններում)։

«Ռոսատոմը» ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի նվաազեցնի համաճարակային ճգնաժամի ազդեցությունը մատակարարումների շղթայի վրա և ապահովի պատվիրատուի առջև ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով և ժամկետներում, որոնք նախատեսված են համապատասխան պայմանագրերով», - ասել է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։