Գարուն է, լավ եղանակ, մարդկանց դժվար է տանը մնալ, բայց դա անհրաժեշտ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

«Հասկանում եմ՝ գարուն է, լավ եղանակ, մարդկանց դժվար է տանը մնալ, բայց դա անհրաժեշտ է ոչ միայն մեր, այլև դիմացինների առողջության համար»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Ի տարբերություն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Հայրապետյանը կարծում է, որ ոչ միայն խորհրդարանը, այլև պետական ամբողջ ապարատը պետք է աշխատի այս օրերին: Բացատրում է՝ եթե ԱԺ-ն, պետական մյուս հիմնարկները չաշխատեն, իսկ կյանքը կանգնի, ապա մարդիկ դրանից չեն շահելու:

«Դռները փակել, բանալիները գրպանում դնել ու տուն գնալ չենք կարող, մենք պետք է աշխատենք»,- ընդգծում է «Իմ քայլի» ներկայացուցիչը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս