Նիդերլանդներից Հայաստան վերադարձողները կարող են օգտվել Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթից․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

չվերթ

Ռուսաստանի կառավարության՝ արտերկրի հետ բոլոր չվերթների դադարեցման մասին 27.03.2020թ. որոշման արդյունքում դադարեցվելու են նաև դեպի Ամստերդամ և Երևան չվերթները։ Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում՝ https://belavia.by ։ Դեսպանությունը կապի մեջ է Բելավիա ընկերության ներկայացուցչության հետ և պատասրատ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում։