Արցախում վիճակը թեժ է, առաջիկայում ավելի կթեժանա, երկրորդ փուլի հավանականություն կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսել է Արցախում նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին: Նրա խոսքով՝ հիմնական պայքարն ընթանում է չորս թեկնածուների միջև: Մելիքյանի գնահատմամբ՝ վիճակը թեժ է, առաջիկա օրերին կարող է ավելի թեժանալ։ Նա չի բացառել նաև ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը։

«Իրապես լուրջ մրցակցություն կա։ Խաղադրույքները շատ բարձր են, հատկապես նրանց համար, որոնք ներկայացնում են նախկին իշխանական համակարգը։ Կա թեկնածու, որի հաղթանակը կապացուցի, որ Արցախում ընտրությունները կեղծիքներով են եղել»,- ասել է Մելիքյանը՝ հավելելով, որ դրանց հետաձգումը ժամանակ ձգելու միջոց է լինելու, դա քաղաքական լուծում չպարունակող քայլ կլինի, որը թեկնածուներից որևէ մեկին ձեռնտու չէ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։