Ամեն շենքի մոտ ոստիկան չպետք է կանգնի, մարդիկ պետք է պատասխանատու լինեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարծում է, որ քաղաքացիները պետք է պատասխանատվությամբ մոտենան պարետատան կողմից տրվող ցուցումներին ու տնից խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գան: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ մարդիկ արդեն իսկ հասկանում են՝ պետք է զգոն լինեն ու սկսում են էլ ավելի աչալրջորեն վերաբերվել պարետատան կողմից ուղարկվող ծանուցումներին:

Պատգամավորը վստահ է՝ ամեն շենքի մոտ ու բակերում ոստիկան չպետք է կանգնի, մարդիկ անձամբ պետք է պատասխանատու լինեն թե՛ իրենց, թե՛ դիմացինի առողջության համար:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին, որ արտակարգ դրության պայմաններում խորհրդարանում նիստեր չպետք է լինեն, ապա  Խանդանյանն այն անտեղին է համարում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս