Առաջարկում եմ՝ ոստիկանը չդիպչի անձնագրին, քաղաքացին իր անձնագիրն ու թերթիկը ցույց տա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարետատուն ջան, ոստիկանը փողոցում օրը հարյուրավոր անձնագրեր է վերցնում և ստուգում, իսկ եթե 1 ոստիկան վարակված եղավ կամ վարակվեց՝ կվարակի հարյուրավոր քաղաքացիների...

Առաջարկում եմ՝

1. Ոստիկանը չդիպչի անձնագրին, և քաղաքացին իր ձեռքով իր անձնագիրն ու թերթիկը ցույց տա:

2. Քաղաքացին ( հնարավորության դեպքում) հեռախոսում ունենա անձնագրի և թերթիկի նկարը և կրկին առանց ոստիկանի դիպչելու ցույց տա նկարը»։