Ուժեղացված ծառայություն՝ Արցախում․ ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

․

«Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրահանգով, հանրապետության բոլոր շրջաններում ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների հրշեջ-փրկարարական մասերի անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են ուժեղացված ծառայություն»: Այս մասին տեղեկացնում են «Արցախի Տեղեկատվական շտաբ»-ից: