Իգոր Նիկոլաևը հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով, իսկ Լև Լեշչենկոյի մոտ հաստատվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

լև
Life.ru-ն գրում է, որ Ռուսական էստրադայի հայտնի երգիչ, երգահան Իգոր Նիկոլաևը տեղափոխվել է հիվանդանոց կորոնավիրուսի կասկածով: 60-ամյա երաժիշտի թեստի արդյունքը հայտնի կդառնա ավելի ուշ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն վերակենդանացման բաժանմունքում է, նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Երգչի ընկերը՝ Վլադիմիր Վինոկուրը, տեղեկացրել էր, որ Լեշչենկոն բուժում է ստանում երկկողմանի թոքաբորբի դեմ: