Հայաստանում կորոնավիրուսի ևս 39 դեպք է հաստատվել․ վարակակիրների թիվը 329 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

կորոնա

Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի: Այս մասին հայտնում են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

« Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 329 է, բուժվածները՝ 18, փաստացի բուժվողները՝ 311, բացասական թեստերը՝ 1625, մահվան ելքերը՝ 1»,- հայտնում են կենտրոնից։

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը հատել են 500 000-ի շեմը: Ըստ թարմացվող վիճակագրական տվյալներ ներկայացնող worldometers կայքի՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 500 542 մարդ:

Ըստ ներկայացված տվյալների հիվանդությունից մահացության ցուցանիշը հասել է 22 334-ի: Վարակվածներից 121 214-ն ապաքինվել են: Ներկա պահին վարակակիր է 356 994-ը: