«Մնացե՛ք տանը, ապահո՛վ եղեք, մարզվե՛ք». Մխիթարյանը խնդրել է սերիալնելի ցանկ առաջարկել իրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

մխիթարյանն

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուղերձ է ձայնագրել երկրպագուների համար՝ նշելով, թե ինչպես է անցկացնում ժամանակը՝ մնալով տանը:

«Ողջ աշխարհի համար այս դժվարին ժամանակահատվածում կցանկանայի ձեզ տեղյակ պահել, որ զբաղվում են անհատական մարզումներով, ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ: Բացի դրանից՝ սկսել եմ այժմ ֆիլմեր դիտել և շատ ուրախ կլինեմ, եթե ինձ հետ կիսվեք լավ ֆիլմերով կամ սերիալներով: Եվ, իհարկե, մնացե՛ք տանը, ապահո՛վ եղեք և մարզվե՛ք»,- տեսաուղերձում ասել է Մխիթարյանը:

«Հուսով եմ՝ բոլորդ առողջ, ապահով և մարզված կմնաք տանը: Աղոթում եմ այս դժվար օրերին տառապողների համար», - գրել է ֆուտբոլիստը: