Աբխազիայում կորոնավիրուսի պատճառով երթևեկությունը կանգնեցվել է, շուկաները՝ փակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

Աբխազիա

Կորոնավիրուսի տարածումը կնախելու նպատակով Աբխազիայում մարտի 27-ից ապրիլի 7-ը երթևեկությունը դադարեցվել է, շուկաները փակվել են, իսկ հասարակական տրանսպորտի աշխատանքը կանգնեցվել է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբխազիայի կառավարությունը կարանտինային միջոցառումներ է նախաձեռնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Աբխազիայում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան:

Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի, բուժվածները՝ 18, փաստացի բուժվողները՝ 311, բացասական թեստերը՝ 1625, մահվան ելքերը՝ 1։

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը հատել են 500 000-ի շեմը: Ըստ թարմացվող վիճակագրական տվյալներ ներկայացնող worldometers կայքի՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 500 542 մարդ:

Ըստ ներկայացված տվյալների հիվանդությունից մահացության ցուցանիշը հասել է 22 334-ի: Վարակվածներից 121 214-ն ապաքինվել են: Ներկա պահին վարակակիր է 356 994-ը: