Կինը կարող է մասնակցել պետության կառավարմանը և լինել որոշում կայացնող․ ՄԻՊ-ի «հերոս»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

միպ

«Կինը կարող է մասնակցել պետության կառավարմանը և լինել որոշում կայացնող»,- կարծում է ազգային փոքրամասնություններով բնակեցված Նոր Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան, որը ՄԻՊ-ի #Դարձիր_օրինակ շարքի հաջորդ հերոսն է:

Նա համոզված է, որ կանայք կարող են հասնել հաջողությունների բոլոր ոլորտներում, պարզապես պետք է վստահեն իրենց ուժերին։

Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին, որը նպատակ ունի կոտրելու հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը: