Giorgio Armani-ն բժշկական արտահագուստ կարտադրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

Արամանի

Իտալական Giorgio Armani նորաձևության տունը մեկանգամյա օգտագործման սանիտարական զգեստներ կարտադրի բժիշկների անձնական պաշտպանությունն ավելի անվտանգ դարձնելու նպատակով։

Բժշկական խալաթների արտադրությամբ կիրականացնեն Իտալիայում ընկերության բոլոր արտադրական ձեռնարկությունները:

Giorgio Armani-ն Միլանում և Հռոմում կորոնավիրուսի դեմ պայքարով զբաղվող մի քանի հիվանդանոցի և հետազոտական կենտրոնի 1,25 միլիոն եվրո էր տրամադրել: