Արցախում հրշեջ-փրկարարական անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման ստորաբաժանումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News 

կորոնավիրուս

Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրահանգով, հանրապետության բոլոր շրջաններում ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների հրշեջ-փրկարարական մասերի անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ: Այս մասին տեղեկացնում են «Արցախի տեղեկատվական շտաբ»-ից:

ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների պետերի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենն ընդգծել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ծառայության կողմից հանրապետության տարածքում համակարգված և օպերատիվ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը:

Տրված հանձնարարականների համաձայն՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները շրջաններում իրականացնում են ուժեղացված ծառայություն: