Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի գործիչներին մասնագիտական տոնի առթիվ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ թատրոնները պետք է բարեկարգ լինեն, ժամանակակից ու հարմարավետ:

Քաղաքապետը նշել է, որ ուրախ է՝ մշակութային Երևանի նոր կերպարի կերտման հարցում անցած շրջանում զգալի գործ է կատարվել:

«Վերջերս մեծածավալ վերանորոգման աշխատանքներ իրականացրեցինք Երևանի պետական դրամատիկական թատրոնում, մյուս թատրոններն այս տարի ևս սպասում են իրենց հերթին. Երևանի թատերական օջախները պետք է բարեկարգ լինեն, ժամանակակից ու հարմարավետ:
Ինչպես հայտնի է, նախատեսել էինք մարտի 27-ին ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը Հայաստանի թատերական գործիչների միության հետ միասին անցկացնել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախապատրաստական աշխատանքներըն ըստ էության ավատված են, ամեն ինչ պատրաստ է տոնի համար, և պատեհ ժամանակ մենք կհայտարարենք մրցանակաբաշխության անցկացման նոր ժամկետը և կկարողանանք արժանվույնս գնահատել 2019-ի լավագույն աշխատանքները»,-շեշտել է նա:
Մարությանը ստեղծագործական նոր վերելք է մաղթել թատրոնի մարդկանց: