Երեկոյան Գարեգին Բ-ն ուղիղ եթերում հանրապետական մաղթանք կկարդա հայրենիքի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

գարեգին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։ Արարողությունը բարեպաշտ մեր ժողովրդի համար կհեռարձակվի ժամը 18։00-ին Հայաստանի Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ», - նշել է նա: