Թրամփն ասել է, թե ինչու է ԱՄՆ-ն վարակակիրների թվով շրջանցել Չինաստանին․ РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ  ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակակիրների թվով Չինաստանին շրջանցել է, քանի որ զանգվածային թեստավորումներ են անցակացվել։ Գրել է РИА Новости-ն։

«Ոչ մի երկիր չի անցկացրել այնքան թեստավորում, որքան ԱՄՆ-ը: Պետք է շնորհակալություն հայտնենք մեր թեստավորման համակարգին»,- ասել է Թրամփը:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով  ԱՄՆ-ն շրջանցել է Չինաստանին։ Վարակաիկրների թիվը գերազանցում է 86 հազարը, որից մահացել է 1300-ը, ապաքինվել՝ 1368-ը։

Չինաստանում կա 81341 վարակված, որից 74591-ը բուժվել է, 3292-ը՝ մահացել: Ընդհանուր առմամբ Չինաստանում մնացել է մոտ 4000 վարակված:

Աշխարհում վարակվածների թիվը հատել է կես միլիոնը, 24 104 մարդ մահացել է, մոտ 127 հազարը՝ ապաքինվել: Վարակը տարածված է աշխարհի 201 երկրում։

Հայաստանում, ըստ վերջին տվյալների, վարակված է 329 մարդ, որից 18-ը ապաքինվել է, կա 1 մահ: Մարտի 16-ից ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված:

Worldometers-ի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: