Նռնակով կառավարություն մուտք գործել փորձող տղամարդու արարքը վարչապետի դեմ չէր. խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 27, 24News

Thumbnail

Կառավարության շենք նռնակով մուտք գործել փորձող տղամարդու արարքը վարչապետի դեմ չի եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը։

«ՀՀ կառավարության շենքն անվտանգ է, միջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ, որևէ մեկին վտանգ չի սպառնացել, և շնորհակալ եմ անվտանգության աշխատողներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար»,- գրել է նա։

Այսօր՝ հոկտեմբերի 27-ի երեկոյան, տղամարդը նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք, սակայն վնասազերծվել է: