Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մոտ օրերին կիրականացնի Մինսկ-Երևան չվերթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ԲԵԼԱՎԻԱ

«Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ավիացիայի ոլորտում գործում են չորս ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ»։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մոտ օրերին իրականացնելու է Մինսկ-Երևան չվերթ»։

Նախարարը հավելել է, որ մարտի 8-ի դրությամբ օրական կար 6 հազար ուղևոր, իսկ այսօր՝ մոտ 8 հարյուր ուղևոր է մնացել: