Արտակարգ դրության պայմանները ստուգելու նպատակով դեպքի վայր մեկնող «Վիլիսը» կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News 

հասարակական

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում «Ուազ» մակնիշի 080 II 03 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հացավան-Գառնի ավտոճանապարհի՝ Հացավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։