Կորոնավիրուսը կանխարգելող որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

մաքսատուրքեր

Մարտի 16-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին տեսակապով մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշում էր կայացվել  Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու վերաբերյալ:

ԵԱՏՀ խորհրդի մարտի 16-ի N 21 որոշումը վերաբերում է անհատական պաշտպանության միջոցներին, ախտահանման միջոցներին, առանձին բժշկական սարքավորումներին և նյութերին:

Որոշումն արդեն ուժի մեջ է մտել և տարածվում է որոշման հավելվածում նշված ցանկի ապրանքների վրա, որոնք ԵԱՏՄ մաքսային տարածք են ներմուծվել 2020 թվականի մարտի 16-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: