Մասիս Մաիլյանը սպառնալիք է Ռուսաստանի համար․ «Армянская телебашня» փաստաթուղթ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1

Տելեգրամի «Армянская телебашня» ալիքը հրապարակել է փաստաթուղթ, որը վկայում է Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ ՌԴ մուտքի արգելքի սահմանումը։

Ըստ փաստաթղթի՝ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից, և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։

Արգելանքը դրել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ), իսկ որպես պատճառ նշվել է այն, որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգության համաւ։

Աղբյուրը նաև ուշադրության է հրավիրում այն փաստին, որ որոշման մեջ նշված անձնագրի սերիան դիվանագիտական է։