Ֆրանսահայ կիսապաշտպանը կարող է համալրել Հայաստանի ազգային ընտրանու կազմը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

կիսապաշտպան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հնարավոր է նոր ֆուտբոլիստով համալրվի։

«Լիոն-Դյուշեր» ակումբում հանդես եկող կիսապաշտպան Մաթյո Եզիկյանի մասին է խոսքը։ Եզիկյանը հարցազրույց է տվել ֆրանսիական րատվամիջոցներից մեկին, որին պատմել է՝ պետք է հրավիրվեր Հայաստանի ազգային հավաքական, սակայն հանդիպումների հետաձգումը խանգարել է։

«Իմացա, որ ինձ պատրստվում են հրավիրել Հայաստանի հավաքական, ինչն ինձ համար մեծ պատիվ է։ Պետք է ՀՀ ընտրանուն միանայի Ուզբեկստանի և Ղազախստանի հետ առաջիկա ընկերական հանդիպումներում»,- ասել է ֆուտբոլիստը։

Նա հույս է հայտնել, որ կորոնավիրուսից հետո վերսկսվելիք հանդիպումներին Հայաստանի հավքականից հաջորդ մրցաշրջանի համար հրավեր կստանա։

Եզիկյանը 28 տարեկան է: Կարիերան մեկնարկել է «Ստրասբուրգի» 2-րդ թիմի կազմում: 2013 թ․ հանդես է գալիս «Լիոն-Դյուշերում»։