Միշուստինը քաղաքացիներին կոչ է արել 1 շաբաթ հրաժարվել զվարճանքներից և մնալ տանը. «ТАСС»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Միշուստին

«ТАСС»-ը, հղում անելով վարչապետի հայտարարությունը, գրում է, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հորդորել է քաղաքացիներին ոչ աշխատանքային շաբաթվա ընթացքում զերծ մնալ զվարճանքներից և մնալ իրենց տներում:

«Հասկանում ենք, որ այդ սահմանափակումները անհարմար են, տհաճ, մենք պետք է փոխենք մեր սովորությունները, և շատերի համար դա ընկալվում է որպես բավականին լուրջ փորձություն: Եկեք դա արժանապատվորեն հաղթահարենք»,- ասել է Միշուստինը, ապա հայտարարել, որ, առանց կանխարգելիչ միջոցառումների, Ռուսաստանը գուցե չկարողանա հաղթահարել COVID-19 համաճարակը: 

«Միայն այդպես մենք կարող ենք դադարեցնել կորոնավիրուսային վարակի տարածումն ամբողջ երկրում»,- նկատել է Միշուստինը: